Օգտագործման կանոններ գովազդատուների համար

Գովազդային նյութերի համապատասխանությունը ԱդԼուքսի պահանջներին

ԱդԼուքսը մատուցում է համացանցում գովազդի տեղադրման ծառայություններ միայն գովազդատուների կողմից հետևյալ պայմանների բավարարման դեպքում.

Գովազդային նյութերի պարունակությունը.

    1. Գովազդային նյութերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությանը: Մասնավորապես, ԱդԼուքսը չի ընդունում այն գովազդային նյութերը, որոնք պարունակում են.

    1.1. անպարկեշտ արտահայտություններ, պատկերներ կամ համեմատություններ, որոնք նսեմացնում են որևէ սեռ, ռասա, ազգություն, մասնագիտություն, սոցիալական խումբ, տարիքային խումբ, կրոն, կրոնական խորրդանիշ, պետական պաշտոնական խորհրդանիշ;
    1.2. անբարեխիղճ, ոչ հավաստի տեղեկատվություն, որը կարող է թյուրիմացության մեջ գցել սպառողին;
    1.3. հակաօրինական գործողույունների և/կամ բռնության կոչեր;
    1.4. այնպիսի ապրանքի գովազդ, որի գովազդն արգելված է տվյալ պահին;
    2. Գովազդում նշված արժեքային ցուցիչները պետք է նշվեն ՀՀ դրամով (բացառությամբ այն դեպքերի, երբ գովազդը նախատեսվում է տեղադրել ԱդԼուքսի գործընկեր հանդիսացող արտասահմանյան կայքերում): Անհրաժեշտության դեպքում դրամի հետ միաժամանակ կարող է նշվել ապրանքի կամ ծառայության արժեքն այլ տարադրամով:
    3. Գովազդը պետք է համապատասխանի այն էջի պարունակույանը, որի վրա հղվում է տվյալ գովազդը: Օրինակ` եթե գովազդը պարունակում է տեղեկատվություն զեղչերի մասին, ապա այն պետք է հղվի գովազդատույի կայքի այն էջի վրա, որտեղ նշված են զեղչերը:
    3.1. Լրատվական կայքերի այնպիսի գովազդները, որտեղ օգտագործված են կոնկրետ լրատվական նյութեր, պետք է հղվեն այն էջի վրա, որտեղ հրապարակված է տվյալ նյութը: Ընդ որում գովազդի տեքստը պետք է համապատախանի նյութի էությանը:
4. Եթե գովազդի տեքստը պարունակում է ածականների գերադրական աստիճաններ (լավագույն, ամենահզոր, ամենաժան և այլն) կամ տվյալ ապրանքը կամ ծառայույունը ներկայացնում է իբրև այլ համանման ապրանքների նկատմամբ այս կամ այն առավելությունն ունեցող, ապա գովազդը պետք է հղվի գովազդատույի կայքի այն էջի վրա, որտեղ հիմնավորվում է նշված առավելությունը:

Գովազդատուի կայքը.

    8. Այն կայքը, որի վրա հղվում է գովազդը, պետք է աշխատի նորմալ, առանց ծրագրային լուրջ սխալների
    9. Չի թույլատրվում գովազդել այնպիսի կայքեր, որոնց հիմնական նպատակը հանդիսանում է գովազդի ցուցադրույունը: Այդպիսի կայքեր կարող են համարվել, օրինակ, այն կայքերը, որտեղ տարածքի կեսից ավելին հատկացված է այլ գովազդատուների գովազդին:
    10. Եթե այն էջը, որի վրա հղվում է գովազդը, անհասանելի է, ապա գովադը կարող է սառեցվել, մինչև թերության շտկումը:

Այլ պայմաններ.

    11. ԱդԼուքսն իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած գովազդային նյութ` առանց պատճառաբանության:
    12. Գովազդի պատվիրման համար համակարգ մուտքագրված գումարը ետ չի վերադարձվում:

    12.1. Եթե կոնկրետ կայքում գովազդատուի պատվիրած գովազդը մերժվում է տվյալ կայքի ադմինիստրատորի կողմից, ապա մուտքագրված գումարը կարող է օգտագործվել այլ գովազդային արշավների համար: